Breguet La Marine 3 նոր ժամացույցները Երևանում են։
Նոր մոդելներն առանձնանում են իրենց ժամանակակից ոճով՝ միավորելով էլեգանտն ու սպորտայինը։ Նրանք վերահաստատում են Breguet-ի գենետիկական կոդը՝ հավերժացնելով ծովային ոգին։
ժամացույցներն առաջին անգամ ներկայանում են տիտանիում մետաղի տարբերակով, որն ավելի թեթև է և չի ենթարկվում կորոզիայի։
Էսթետիկ ոճ, ժամանակակից և դինամիկ։
Chronograph խ/ս-ում են այս մոդելի ոսկուց և տիտանիումից տարբերակները։
5517TIG25ZUMaterial Titanium |
5517BR129ZUMaterial Rose Gold |
Ժամագործական աշխարհում բազմաթիվ ֆունկցիաների, գյուտերի ստեղծման, զարգացման մեջ իր պատմական հետքն է թողել Ա․Լ․ Բրեգեն։
Մինչև 1810թ․-ը նա ստեղծել էր վարկյանաչափի սլաքով ժամացույցներ, որը սկսում էր աշխատել և կանգնել ըստ պահանջի։ Այսնուհետև իր աշակերտի հետ ստեղծեց խրոնոգրաֆը, որը հետագայում զարգացնելով դարձավ այժմյան «split-seconds» խրոնոգրաֆի առաջին օրինակը։
Բրեգեի աշխատանքները ժամագործների ներշնչանքն են բոլոր բնագավառերում, հատկապես խրոնոգրաֆների։
Իսկը Breguet: Առանց հապաղելու հենց այսպես կարելի է կոչել պատմական, հատկապես ժամագործական տան համար խորհրդանշական BREGUET MARINE CHRONOGRAPHE 5527 մոդելը։ Առաջին անգամ այս մոդելը ներկայացվել է տիտանիում մետաղով, որը կարող եք կապել Ձեր ձեռքին Chronograph խ/ս-ում ։
5527TIG25WVMaterial Titanium
|
Արքայական նավատորմի ժամագործը
1815թ․-ի հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի թագավոր Լուի XVIII թագավորը Աբրահամ-Լուի Բրեգեին նշանակել է որպես «Արքունական Նավատորմի ժամագործ» ։
Այսօր Breguet La Marine հավաքածուի ժամացույցները հարգանքի տուրք են մատուցում տիտղոսակիր Աբրահամ-Լուի Բրեգեին, ինչպես նաև ծովային ժամանակաչափերի պատմությանը։
Breguet Horloger de La Marine Royale_Signature