Հարգելի հաճախորդ ստորև ներկայացնում ենք Խրոնոգրաֆ խանութ սրահից կամ chronograph.am կայքից առցանց գնումներ կատարելիս՝ վերադարձի և փոխանակման կանոնակարգը.
Ապրանքի վերադարձ կամ Փոխանակում Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկանիշները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը՝ ( ՀԴՄ կտրոնը)
Վերադարձի և փոխանակման ենթակա չեն.
• Ադամանդյա քարերը
• Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները:
*Առցանց գնված իրերը վերադարձնելու կամ փոխանակելու համար հաճախորդը պետք է այցելի խանութ սրահ:
Գումարի վերադարձԳումարի վերադարձն իրականացվում է այն նույն վճարային եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումը կատարվել է քարտային վճարման եղանակով կամ առցանց փոխանցմամբ, ապա գումարը կվերադարձվի քարտին 14 օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկի կանոնակարգից: