ՄՈՒՏՔ

captchaimg

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ

Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:

captchaimg

Գրանցվիր

Էջի մասին տեղեկատվություն

Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ

Ժամանակի ընթացքում մաշվածության հետքերը վերացնելու նպատակով Chronograph խանութ-սրահն առաջարկում է ծառայություններ և մշտական սպասարկում՝ երկարեցնելու Ձեր ժամացույցի կյանքը:

Առաջարկվող ծառայությունների ցանկ՝

 

  • Մարտկոցի փոխարինում
  • Ժամացույցի շղթայի չափսի փոփոխություն և կարգավորումներ
  • Ուլտրաձայնային մաքրում
  • Գոտիներ և շղթաներ
  • Ջրադիմակայունության թեստավորում

 

ՄԱՐՏԿՈՑԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

Chronograph խ/ս-ից գնված ժամացույցների մարտկոցի փոխարինումն իրականացվում է անվճար*: Ջրադիմակայունության թեստն իրականացվում է մարտկոցի տեղադրման ժամանակ՝ հայտնաբերված թերությունները շտկելու համար:

ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՇՂԹԱՅԻ ՉԱՓՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Chronograph խանութ-սրահի ժամագործը կկարգավորի ժամացույցի շթայի չափը, անկախ նրանից, թե որտեղից եք գնել այն: Խանութ-սրահից գնված ժամացույցների համար այս ծառայությունն անվճար է:

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ

Գերժամանակակից սարքավորման միջոցով լիարժեք կմաքրվեն  ժամացույցի շղթան և ճարմանդները:

ԳՈՏԻՆԵՐ և ՇՂԹԱՆԵՐ

Chronograph խանութ-սրահն առաջարկում է գոտիների և շղթաների լայն ընտրանի: Խանութ-սրահում բացակայող ցանկացած տարբերակ կարող եք պատվիրել մեր վաճառքի թիմի միջոցով:

ՋՐԱԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ

Միջադիրների և կնիքների փոխարինումն ու մշակումը կապահովեն Ձեր ժամացույցի ջրադիմացկունությունը:

 

ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Եթե ինչ-որ պատճառով ժամացույցը չի աշխատում, Chronograph խ/ս-ի ժամագործը կվերանորոգի այն՝ օգտագործելով միայն բնօրինակ պահեստամասեր:

Մենք առաջարկում ենք վերանորոգման հետևյալ ընդարձակ ծառայությունները՝

  • Մեխանիկական ժամացույցի ապամագնիսականացում
  • Հիմնովին վերանորոգում
  • 5 կետից բաղկացած ստուգում

 

 

 

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՊԱՄԱԳՆԻՍԱԿԱՆԱՑՈՒՄ

Եթե մեխանիկական ժամացույցը խաթարվել է մագնիսական դաշտի ազդեցության պատճառով, անվճար կանցկացվի թեստ և, անհրաժեշտության դեպքում, կկիրառվի հակադարձ մագնիսական դաշտ՝ վերականգնելու ժամացույցի նորմալ աշխատանքը:

ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Վերականգնեք ժամացույցի բնօրինակ գործարանային տեխնիկական տվյալները և երկարեցրեք դրա կյանքը քանդմամբ մաքրման, վերահավաքման և ժամացույցի ժամաչափման աշխատանքի բարելավման միջոցով: Գրեթե բոլոր մեխանիկական ժամացույցները պահանջում են ամբողջական զննում յուրաքանչյուր 3-5 տարին մեկ անգամ՝ կախված ապրանքանիշի տեխնիկական տվյալներից: 

5 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՍՏՈՒԳՈՒՄ

5 կետից բաղկացած անվճար ստուգումը ներառված է ժամացույցների բոլոր տեսակի վերանորոգումների մեջ:

5 կետից բաղկացած ստուգումը ներառում է՝

  • Ջրադիմակայունության ստուգում
  • Էլեկտրական սարքերից առաջացող և ժամաչափման վրա ազդող մագնիսականության թեստ
  • Գոտու ասեղի զննում և փոխարինում անհրաժեշտության դեպքում
  • Շղթաների զննում և պտուտակների ձգում կամ փոխարինում անհրաժեշտության դեպքում
  • Ժամացույցի մաքրում փափուկ շորով

 

 ԱՆՎՃԱՐ* մարտկոցի տեղադրում, եթե ժամացույցը ձեռք է բերվել Chronograph խանութ-սրահից
*Անվճար կարելի է օգտվել տարին մեկ անգամ

 

 

Ձեռագործ փորագրություններ ու անհատականացված ժամացույցներ

Բացահայտիր անհատականացված ակնեղենի, պարագաների և ժամացույցների աշխարհը Chronograph խ/ս-ի և բարձրակարգ ապրանքանիշների հետ։ Անձնավորի՛ր քո ոճն ու թանկարժեք իրերը։

Chronograph խ/ս-ի կողմից տրամադրվող որակյալ ծառայությունը հաճախորդներին տալիս է անհատական մոտեցում և իսկական փորձառություն՝ սկսած առաջին խորհրդատվությունից և վերջացրած աշխարհահռչակ ապրանքանիշների կողմից ստեղծված վերջնական արտադրանքով, որն ապահովում է ձեռագործ ժամացույցի յուրօրինակության և անհատականության ճիշտ համադրություն։

Ժամագործական առաջատար ընկերությունները կարողանում են զարդարել ժամացույցի յուրաքանչյուր մասը, որտեղ որ դա տեխնիկապես հնարավոր է՝ անկախ ընտրված նախշից ու փորագրման տեխնիկայից։ Ուստի հաճախ են զարդարվում ժաացույցի թվատախտակները, եզրագծերն ու աղեղները։ Յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի անհատականացնել իր ժամացույցը որոշակի զարդանախշերով և դրան եզակիություն հաղորդել։

 Փորագրելու առումով ժամացույցի կամ ակնեղենի անհատականացման հնարավորություններն անսահման են. պարզ տեքստ, անվան սկզբնատառեր կամ ծննդյան թվեր, իսկ ժամացույցների պարագայում դեկորատիվ նախշերն ու պատկերային փորագրությունները հնարավոր տարբերակներից և թեմաներից ընդամենը մի քանիսն են։

Գեղեցկությունը կատարյալ տեսք ունենալը չէ, այլ՝ սեփական անհատականության հռչակումը։

 

    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը