Այո, Chronograph-ն ունի խանութ-սրահ, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 5 հասցեում, 0001 Երևան, Հայաստան։
Chronograph-ը առաջարկում է շվեյցարական բարձրակարգ ժամացույցների, իտալական զարդերի և աքսեսուարների լայն ընտրանի՝ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներից։
Ապրանքների համար գործում է երաշխիք՝ ըստ բրենդի։ Երաշխիքի ժամկետը կարող է տարբեր լինել՝ կախված բրենդից և մոդելից, ուստի խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել յուրաքանչյուր ապրանքի երաշխիքի մասին մանրամասները։
Ձեր անձնական տվյալները պաշտպանված են։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ Chronograph-ի գաղտնիության քաղաքականությանը։
Ընդունում ենք Visa, MasterCard, Idram, American Express, ArCa և Chronograph նվեր քարտերը գնումներ կատարելիս։
Այո, դուք կարող եք օգտագործել ձեր նվեր քարտը Chronograph-ում առցանց գնումներ կատարելիս։
Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկանիշները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը՝ ( ՀԴՄ կտրոնը)
Վերադարձի և փոխանակման ենթակա չեն.
• Ադամանդյա քարերը
• Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները:
Chronograph.am կայքում ձևակերպված պատվերները պետք է ունենան առաքման ՀՀ հասցե:
Մենք տրամադրում ենք անվճար առաքում Երևանի տարածքում:
Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ժամանակի ընթացքում մաշվածության հետքերը վերացնելու նպատակով Chronograph խանութ-սրահն առաջարկում է ծառայություններ և մշտական սպասարկում՝ երկարեցնելու Ձեր ժամացույցի կյանքը: Առաջարկվող ծառայությունների ցանկ՝
1. Մարտկոցի փոխարինում
2. Ժամացույցի շղթայի չափսի փոփոխություն և կարգավորումներ
3. Ուլտրաձայնային մաքրում
4. Գոտիներ և շղթաներ
5. Ջրադիմակայունության թեստավորում
Խրոնոգրաֆ ժամացույցն ունի ընթացիկ ժամանակի հաստատուն ցուցում և ժամանակային ինտերվալների չափման անկախ մեխանիզմ, որը կարող է միացվել, կանգ առնել և վերադարձվել զրոյի։
Ավտոմատ մեխանիզմը ժամացույցի մեխանիզմ է, որը ավտոմատ կերպով լարվում է ձեռքի յուրաքանչյուր շարժման հետ։