2014թ.-ից Ժնևյան անկախ ժամագործական ապրանքանիշը` RJ-Romain Jerome-ը ստեղծում է էմոցիոնալ և գրավիչ ժամացույցներ`առաջնորդելով ժամագործության նոր դարաշրջան: Ներշնչվելով բնության կուսական տարրերով` ծովով, երկնքով և տիեզերքով, և վերծանելով պատմությունը, մշակույթը և փոփ մշակույթի լեգենդները, ապրանքանիշը ներկայացրել է եզակի մոդելները` “Moon Dust”, “Titanic”, “Spider-Man” և “Batman”:
Այս տարի ապրանքանիշը մեկնարկել է նոր ուղի, որը սկսվում է ռեբրենդինգով, նոր լոգոյից մինչև բնական տարրերի կիրառման կուլմինացիա: Պահպանելով իր հիմնական հատկանիշները` ժամագործական արժեքները և արվեստ հիշացնող ձեռքի աշխատանքը, RJ-Romain Jerome–ը դառնում է RJ: ԵՎ չկա ավելի լավ ժամանակ այս վերափոխումը ներկայացնելու համար, քան 2018 թվականին Բազելում տեղի ունեցող ամենամյա ցուցահանդեսն է:
Վերադառնալով ներշնչանքի համար հիմնաղբյուրներին և մարդկության պատմությանը, RJ-ի վարպետները մաքուր, չմշակված տարրերը վերափոխում են բարդ ժամացույվների: Եվ ահա այսպես կյանքի է կոչվում ապրանքանիշի նոր կուլմինացիոն շարքը` #JustRaw: |