Լուսնի վրա առաջին պատմական վայրէջքի տարեդարձի առթիվ Buzz Aldrin-ը ժամանակ է անցկացրել Omega-ի հետ՝ անդրադառնալով այն պատմական ժամերին և ժամացույցին, որոնք պատմություն կերտեցին 1969 թվականի հուլիսի 21-ին:
Տիեզերագնացը, լինելով Ապոլոն 11-ի լուսնային մոդուլի օդաչուն, 53 տարի առաջ վայրէջք կատարեց Sea of Tranquillity-ի վրա: Նրա առաջին քայլերը դարձան մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը, իսկ նրա ձեռքին կապված OMEGA Speedmaster Professional ժամացույցը դարձավ առաջինը, որը կրել են լուսնի վրա:
Omega-ն, բացի այդ նշանավոր օրվա նկարները վերհիշելուց, ներկայացրել է Buzz Aldrin-ի նոր լուսանկարը, որտեղ նա կրում է Speedmaster 321 (Ref. 311.30.40.30.01.001) մոդելը՝ լեգենդար Calibre 321 մեխանիզմով, որն ապահովել է լուսնի վրա կրած բոլոր Speedmaster-ների աշխատանքը: Ապոլոն 11-ից մինչև Ապոլոն 17 առաքելությունները, Calibre 321 մեխանիզմն աչքի է ընկել իր ճշգրտությամբ և հուսալիությամբ, ինչի համար այս մոդելին մշտապես վստահել են աստղագնացները:
Ապոլոն 11-ի առաքելությունը մնում է Omega-ի տիեզերական երկարատև պատմության ամենանշանակալի պահերից մեկը: Մեծ պատիվ է այսօր արժանին մատուցել այդ պատմությանը և նշել Buzz Aldrin-ի ոգեշնչող ձեռքբերումները:
Լուսանկարները՝ NASA-ի շնորհիվ