Շվեյցարիայի բարձր ժամագործության նշանավոր տունը՝ Baume & Mercier-ը, hպարտությամբ ներկայացնում է յուրահատուկ ստեղծագործական գաղափար՝ Սիրո կերպարանքները, որը նվիրված է Վալենտինի օրվան։ Այս նրբագեղ նախաձեռնությունը ներդաշնակորեն համատեղում է տան դիզայներական վարպետությունն իր խորապես արմատավորված ավանդույթի հետ՝ նշելու կյանքի առանձնահատուկ պահերն ու կապերը։
Այս հայեցակարգի հիմքում ընկած է նրբագեղ ժապավենի մոտիվը, որը խորհրդանշում է սիրո անսահման հոսքը և ձևի կատարելությունը։ Ժապավենը հմտորեն կերպարանափոխվում է խորհրդանշական ժամացույցի ձևերի՝ կլոր, ուղղանկյուն և տասներկուանկյուն, միաժամանակ կազմելով սիրտ՝ սիրո խորհրդանիշ, որն ամուր կապ է ստեղծում դիզայնի և մարդկային հարաբերությունների միջև։
ԵՐԵՔ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ՁԵՎԻ ԵՎ ՈՃԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
Սիրո կերպարանքները հայեցակարգը ներկայացնում է երեք խորհրդանշական ժամացույցների հավաքածուներ, որոնք վկայում են Baume & Mercier-ի տեխնիկական վարպետության և նորարարական մոտեցման մասին։
Clifton – Դասական և միաժամանակ ժամանակակից, Clifton հավաքածուն մարմնավորում է ավանդական ժամագործական արժեքները՝ զուգակցված անթերի համաչափությունների, նուրբ մշակման և կլոր պատյանի զուսպ նրբագեղության հետ։
Riviera – Համարձակ և ինքնատիպ, Riviera հավաքածուն առանձնանում է իր տասներկուանկյուն պատյանով, որը համադրում է սպորտային նրբագեղությունն ու առաջադեմ դիզայնը՝ դառնալով անհատականության արտահայտման խորհրդանիշ։
Hampton – Ժամանակակից նրբագեղության մարմնավորում, Hampton հավաքածուն ներկայացնում է ուղղանկյուն ձևերի բացառիկ ներդաշնակություն՝ զարդարված մանրակրկիտ մշակված տարրերով, դարձնելով այն կատարյալ ընտրություն արվեստի նուրբ ընկալում ունեցողների համար։