Bad data. Try Again Later

watches jewellery accessories

NEWS

Rebecca 5 նոր հավաքածու, նորաձևության 5 նոր տենդենցները

05 Apr 2019

Երեկ Հայաստանում էր Rebecca ապրանքանիշի միջազգային վաճառքի ղեկավար Ռիտա Բարտալինին։ Chronograph խ/ս-ի թիմին, ապա նաև Instagram հետևորդներին ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց ապրանքանիշի նոր թողարկած հավաքածուները։
Իտալական ապրանքանիշը կրում է նորաձևության գենը, որը վառ արտացոլված է նրա հավաքածուներում։ Rebecca զարդերը ոչ միայն խիստ նորաձև են և պահպանում են թրենդերը, այլև իրենց յուրատիպ դիզայնի շնորհիվ նորաձևության աշխարհում իրենք են ստեղծում նոր տենդենցները։


Նոր թողարկված 5 հավաքածուներից  ո՞րն առաջինը ներկայացնել սրահում։  
Որոշմանը Դուք ևս կարող եք մասնակցել՝ Ձեր հավանած հավաքածուի անունն ուղարկելով մեզ։

Lucciole

Lucciole (իտ․լուսատտիկ)  
Փոքր դետալներ, գույն և պայծառություն։
Առօրյայում առանձնանում է իր նուրբ դիզայնով, իսկ երեկոյան՝ իր նուրբ բայց շքեղ փայլով։ Փոքր դետալների շնորհիվ զարդերը կարելի է հեշտությամբ համադրել այլ  հավաքածուների հետ կամ կրել մի քանիսը(օրինակ վզնոցները), որը խիստ նորաձև է։

Rio

Հավաքածուի անունն արդեն ասոցացվում է գույների, կառնավալային տրամադրության հետ։
Շուտով ամառ է, իսկ դա նշանակում է հագուստը պետք է լրացնել ճիշտ ընտրված զարդով և համապատասխան գույներով։ Մի՛ վարանեք համադրել գույները էլ ավելի շեշտադրելու Ձեր կանացիությունը և ոճը։

Dubai

Շքեղ փայլեր, բարձրահարկ շենքերի ուրվագծեր հիշեցնող զիգզագներ։
Զարդերը համապատասխան են բիզնես, casual, ինչու չէ  նաև երեկոյան զգեստների հետ։
Հավաքածուի դիզայնը հուշում է, որ բացի հայտնի քաղաքից, ներշնչանքի աղբյուրը ինքնավստահ կինն է, ով լավագույնն է իր աշխատավայրում, սիրված է և ինքնաբավ ։

Miami

Շեշտադրված, «bold» զարդեր, մետաղադրամներ հիշեցնող ֆորմաներ, փայլեր։
Մեծ մետաղադրամները զարդարված են այս նոր հավաքածուի համար ներշնչված արտ դեկո քաղաքով։
Երկրաչափական պատկերները փայլում են մեծ ականջօղերի, վզնոցների վրա, որոնք ստեղծված են կնոջ համար, ով չի ուզում աննկատ մնալ։

Skyline

Երկնաքերերին նմանվող երկրաչափական և եթերային ուրվագծեր։
Rebecca ապրանքանիշը նորաձևության թրենդերի կրողն ու ստեղծողն է։ Skyline հավաքածուն այս փաստի վառ ապացույցն է։

Rebecca Gioielli ապրանքանիշը հիմնադրել է Ալեսանդրո Տեստին (Alessandro Testi) 2000թ․-ին ։
Պրն․ Տեստիի ընտանեկան բիզնեսի ապրանքանիշի անվանումը  կրում է հիմնադրի դստեր անունը։
Rebecca ապրանքանիշը ոչ միայն նորաձևության թրենդերի կրողն է և թելադրողը՝ դրանք ստեղծողը, այն նաև հանդիսանում է զարդերի և աքսեսուարների արտադրամաս այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Gucci, Balanciaga և այլն։

 

 

 

 

 

 

Latest news

    On chronograph.am we use cookies. By using this site, you are accepting our Cookie Policy