Forbes 2018 մրցանակաբաշխության ժամանակ պրն. Եփրեմ Չակարդեմյանը պարգևատրվել է "Երկրի թոփ առաջնորդներ և նորարարներ" Forbes Middle East ամսագրի մրցանակով:
Պատերազմական թոհ ու բոհի մեջ մեծ երազանքներ ունեցող երիտասարդի կարիերան սկսվել է փոքրիկ արհեստանոցում: Պրն. Չակարդեմյանի զարդարվեստի հանդեպ հետաքրրության ներշնչանքի աղբյուրը եղել է մորից ժառանգություն ստացած ոսկյա թևնոցը: Պատերազմների պատճառով արհեստանոցը 2 անգամ վերակառուցելուց հետո YEPREM ապրանքանիշն աշխարհում դիրքավորվել է որպես զարդարվեստի ոլորտում ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկը ` մրրիկի պես գրավելով Հոլլիվուդն ու աշխարհը: