ՄՈՒՏՔ
captchaimg
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ
Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:
captchaimg
Գրանցվիր
Էջի մասին տեղեկատվություն
Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TAG HEUER-Ը ՄՐՑԱՐՇԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ WATCHES & WONDERS 2025-ԻՆ

15 Apr 2025

TAG Heuer-ը վերադառնում է Ժնևում անցկացվող Watches and Wonders 2025 ցուցահանդեսին՝ նշելու իր վերականգնված դերը որպես Formula 1-ի պաշտոնական ժամանակաչափ: Ներկայացվում են մի շարք նոր մոդելներ, որոնք արտացոլում են ապրանքանիշի խոր արմատները ավտոմրցարշավների հետ։ TAG Heuer Formula 1 Solargraph-ը նոր էներգիա է բերում ավտոմրցարշավներում՝ արևային էներգիայով աշխատող ֆունկցիոնալությամբ և վառ գույներով, մրցարշավներից ներշնչված դիզայնով։ TAG Heuer Carrera Day-Date և TAG Heuer Carrera Date Twin-Time մոդելները նորովի են մեկնաբանում ՚՚հաջողության ժամացույցի՚՚ գաղափարը։ TAG Heuer Monaco Split-Seconds Chronograph | F1 մոդելը՝ սահմանափակ՝ ընդամենը 10 օրինակով, ներկայացնում է ավտոմրցարշավային ժամանակաչափման և նորարարության բարձրագույն արտահայտությունը։ TAG Heuer Carrera Chronograph շարքին վերադարձած ՚beads-of-rice՚ ոճի գոտին ավելացնում է վինտաժային նրբագեղություն։ Այս ամենը միավորող ՚՚Հաղթելու համար ստեղծված՚՚ քարոզարշավը՝ նվիրված Ayrton Senna-ի ժառանգությանը, մարմնավորում է մրցակցային ոգին, որը TAG Heuer-ին տանում է դեպի նոր դարաշրջան։

TAG HEUER FORMULA 1 SOLARGRAPH

Tag Heuer Formula 1 Solargraph

TAG Heuer-ը նոր լույսի ներքո է ներկայացնում TAG Heuer Formula 1 հավաքածուն՝ ներառելով 9 նոր մոդելներ, որոնք փոխանցում են ավտոմրցարշավի էներգիան։

Այս նոր շարքը ներառում է 3 հիմնական և 6 սահմանափակ թողարկմամբ մոդելներ՝ բոլորն էլ 38 մմ նրբագեղ պատյանով, F1 ավտոմեքենաների ոճով ոգեշնչված գունային լուծումներով և օրվա ընթացքում հարմարավետ կրման համար դիզայնի կատարելագործումներով։

Ժամացույցները աշխատում են Solargraph արեգակնային մեխանիզմով՝ առաջինը Formula 1 շարքում, ապահովելով երկարաժամկետ և անընդհատ աշխատանք։

Բացի մեխանիզմից, TH-Polylight նոր նյութի ներմուծումը կարևոր քայլ է TAG Heuer-ի նորարարական պատմության մեջ։ Այս թեթև, գերբարձր դիմացկունությամբ նյութը թույլ է տալիս գունային անսահման հնարավորություններ և բարձրացնում է ինչպես հարմարավետությունը, այնպես էլ էսթետիկան ամբողջ հավաքածուում։

Վերամշակված երկկողմանի շրջանակը՝ ստեղծված TAG Heuer Formula 1-ի երկրպագուների կողմից սիրված խորհրդանշական ձևով, առաջարկում է առավել բարելավված ֆունկցիոնալություն և նուրբ մեխանիկական ձայն՝ պտտելու ժամանակ՝ հաղորդելով շոշափելի որակական շեշտադրություն։

Անկախ նրանից՝ կրում եք մրցուղում, թե քաղաքում, այս ժամացույցները ճշգրտորեն արտահայտում են համարձակ ոճը։

TAG HEUER CARRERA DAY-DATE & TAG HEUER CARRERA DATE TWIN-TIME

Tag Heuer Carrera

  • carrera day-date
  • Carrera date twin-time
  • Tag Heuer Carrera Day-date

TAG Heuer-ը նորովի է սահմանում ՚՚հաջողության ժամացույցի՚՚ ոգին՝ ներկայացնելով TAG Heuer Carrera ժառանգության երկու համարձակ տարբերակ։

Թե՛ TAG Heuer Carrera Day-Date, և թե՛ TAG Heuer Carrera Date Twin-Time մոդելները ունեն նոր ձևավորված պատյան, բարելավված դիզայն՝ հարմարավետության համար, արագ փոխվող գոտիներ և հագեցած են TH31 ներքին մեխանիզմով՝ առաջարկելով 80 ժամ աշխատանք և 5 տարի երաշխիք։

TAG Heuer Carrera Day-Date մոդելը վերադառնում է որպես առօրյա հաղթանակի խորհրդանիշ՝ հասանելի հինգ տպավորիչ տարբերակներով, որոնք համադրում են ժառանգությունն ու ժամանակակից նրբագեղությունը։

TAG Heuer Carrera Date Twin-Time մոդելն առաջարկում է երկակի ժամանակի ֆունկցիա և մրցարշավի ոսկե դարաշրջանից ներշնչված փիրուզագույն թվատախտակ։

Նոր սերնդի համար վերաիմաստավորված Carrera-ն շարունակում է խորհրդանշել հաջողությունը՝ թե՛ մրցուղում, թե՛ կյանքում։

TAG HEUER MONACO SPLIT-SECONDS CHRONOGRAPH | F1

  • TAG Heuer Monaco
  • Split-Seconds Chronograph
  • ceramic case

TAG Heuer-ը նշում է իր վերադարձը որպես Formula 1-ի պաշտոնական ժամանակաչափ՝ ներկայացնելով TAG Heuer Monaco Split-Seconds Chronograph | F1 մոդելը, գերհատուկ ժամացույց՝ սահմանափակ ընդամենը 10 օրինակով։

Սա հագեցած է բարդ կառուցվածքով Calibre TH81-00 split-seconds chronograph մեխանիզմով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ չափել մի քանի ժամանակային հատված՝ իդեալական հարմարեցված ավտոսպորտի բարձր դինամիկային։

Թեթև կորպուսը՝ պատրաստված սպիտակ կերամիկայից և շափյուղա բյուրեղից, վկայում է TAG Heuer-ի նյութերի վարպետության և ճշգրիտ ինժեներական հմտությունների մասին։

Դիզայնի տարրերը հարգանքի տուրք են մատուցում F1 ժառանգությանը՝ կարմրավուն թափանցիկ թվատախտակով և David Croft-ի հայտնի արտահայտությամբ՝ “LIGHTS OUT & AWAY WE GO”:

rice bracelet

TAG Heuer-ը վերակենդանացնում է իր դասական "beads-of-rice" ոճի գոտին Carrera Chronograph հավաքածուի համար։ Առաջին անգամ ներկայացված 1960-ականներին՝ այս նրբագեղ գոտին դարձել է ապրանքանիշի ոսկե դարաշրջանի խորհրդանիշ՝ հայտնի իր հարմարավետությամբ և նրբագեղությամբ։Այժմ՝ վերաիմաստավորված մեր ժամանակների համար, միաշարք դիզայնը միավորում է վինտաժային հմայքն ու ժամանակակից վարպետությունը՝ առաջարկելով բարելավված շարժունակություն, սահուն համադրում դաստակի հետ և արդի ոճային շեշտադրում։

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ

Formula 1

TAG Heuer-ը ներկայացնում է ՚՚Հաղթելու համար ստեղծված՚՚ գլոբալ նոր արշավը, որը նշանավորում է ապրանքանիշի նոր ինքնության սկիզբը։

Ներշնչված Ayrton Senna-ի լեգենդար արտահայտությամբ՝ ՚՚Ես ստեղծված չեմ երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնելու համար, ես ստեղծված եմ հաղթելու համար՚՚, այս արշավը արտացոլում է TAG Heuer-ի անսասան հավատը մտավոր ուժի, կենտրոնացվածության և կատարելության շարունակական ձգտման հանդեպ։

Բրենդի վերադարձը որպես Formula 1-ի Պաշտոնական Ժամանակաչափ և Formula 1 TAG Heuer Grand Prix de Monaco մրցաշարի գլխավոր հովանավոր, վերամիավորում է TAG Heuer-ին իր պատմության հիմքում եղած մրցակցային ոգու հետ։

Սա տոն է նրանց համար, ովքեր հաղթահարում են սահմանները և վերահաստատում TAG Heuer-ի առաքելությունը՝ ոչ միայն չափել ժամանակը, այլ լինել նրա տերը՝ առավելագույն արդյունավետության և հավակնության մակարդակում։

Վերջին նորությունները

News
News News
News
    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը