Roberto Coin –ը մեկնարկում է 2018/2019 նոր արշավ: Ապրանքանիշի դեմքը կրկին մոդել Arizona Muse-ն է: Roberto Coin-ն ընտրել է նրան հմայքի համար, որով նա կրում ու փոխանցում է ոճի և նրբագեղության ժամանակակից գաղափարը:
Լուսանկարիչ David Sims-ը մայրամուտի տաք լույսի միջոցով ստեղծել է միջերկրական միջավայր, որը հիշեցնում է ամառային երկար կեսօրները, երբ ժամանակի անցումը նշմարվում է միայն ծովով և նրա մակընթացությամբ: