ՄՈՒՏՔ
captchaimg
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ
Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:
captchaimg
Գրանցվիր
Էջի մասին տեղեկատվություն
Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

CHRONOGRAPH x ZENITH

10 Nov 2025

Chronograph ընկերությունը համագործակցելով հեղինակավոր շվեյցարական ժամագործական Zenith բրենդի հետ hոկտեմբերի 27-ին կազմակերպեց առանձնահատուկ երեկո։ Միջոցառումը տեղի ունեցավ The Alexander Luxury Collection հյուրանոցի նրբաճաշակ սրահում, որը ստեղծում էր կատարյալ մթնոլորտ` շքեղությամբ և վարպետությամբ լեցուն երեկոյի համար։

 

 Երեկոն նվիրված էր ժամացույցների սիրահարներին և շվեյցարական բարձրակարգ ժամագործությունը գնահատողներին։ Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Zenith-ի վերջին գլուխգործոցներին, այդ թվում՝ մի քանի բացառիկ մոդելների, որոնք ներկայացված չեն մեր սրահում։ Zenith-ի բիզնես զարգացման մենեջեր Նիկոլա Ռյուելանը ներկայացրեց ժամացույցները, պատմեց բրենդի նորարարությունների մասին և անմիջական շփում ունեցավ հյուրերի հետ։

 

 

Մթնոլորտը իսկապես բացառիկ էր։ Միջոցառման ընթացքում հմուտ տորսեդորը տեղում պատրաստում էր կուբայական սիգարներ։ Հյուրերը վայելում էին բարձրակարգ կոնյակ և վիսկի, որոնք հիանալի համադրվում էին սիգարների հետ՝ ստեղծելով հանգիստ միջավայր շփման և մտքերի փոխանակման համար։

 

Որպես երեկոյից հուշ յուրաքանչյուր հյուր ստացավ «Արարատ» հատուկ բրենդի կոնյակ` ձեռագիր զարդարված, ինչը յուրաքանչյուր շիշ դարձնում էր եզակի։

 

 

 

Այս երեկոն դարձավ բարձրակարգ ժամագործական վարպետության, ավանդական արհեստների և իսկական շքեղության մարմնավորում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր հնարավորությունների՝ կրկին միավորելու ժամագործական արվեստի սիրահարներին նուրբ ու վայելուչ մթնոլորտում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

News
News News
News
    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը