![]() |
Երբեմն թվում է, թե ժամագործությունը կրկնվող ու միապաղաղ աշխարհ է, սակայն Frederique Constant-ը վարպետորեն ապացուցում է հակառակը՝ նոր ոճ ու շունչ հաղորդելով ամեն ստեղծագործությանը։ Ժնևի մանուֆակտուրայի Manchette մոդելը, որն ավելի քան քսան տարի բացակայում էր հավաքածուից, այժմ վերադարձել է նոր շքեղությամբ՝ glam-rock ոճով՝ դառնալով իսկական խորհրդանշական "թևնոց-ժամացույց"։ Թեթևաշունչ թևնոցը, զարդարված քառակուսի Clou de Paris նախշով, որն արտացոլվում է նաև քառակուսի թվատախտակի վրա, ներկայացվում է չորս մոդելներով՝ յուրաքանչյուրը ձեր ճաշակին համապատասխան․ շքեղ քարերով զարդարված տարբերակ, մալախիտի և օնիքսի երկու միներալ լուծումներ, ինչպես նաև անփայլ արծաթագույն տարբերակ։ |
Manchette-ը վերակենդանացնում է ութերորդ տասնամյակի ամենանշանակալի աքսեսուարներից մեկը։ ՚՚Թևնոց-ժամացույցը՚՚ մարմնավորում էր այն ժամանակաշրջանը, երբ ամեն ինչ թույլատրելի էր՝ արտահայտելով ազատ ու անհոգ ժամագործական ոճը։ Այստեղ բարդ մեխանիզմներն ու բացառիկությունը զիջում են տեղը թեթև, խենթ ու խաղային ոճին։ Մոռացեք ավանդական կարևորը․ սա լիովին աքսեսուար է։ Այն յուրահատուկ ոգի է, կենսաոճ և նորաձևության զգացողություն, որը Frederique Constant-ը վերստեղծեց առանձնահատուկ վարպետությամբ դեռևս 2000-ականների սկզբին։
Այսօր Manchette-ը վերադառնում է հավաքածու՝ Classics Manchette անվամբ։ Այն լավագույնս կարելի է ընկալել որպես նուրբ թևնոց՝ կազմված յոթ ճկուն քառակուսիներից, որը պարզապես նաև ժամանակ է ցույց տալիս։ Թևքին ամուր ամրացված այս մոդելը ապահովում է լիարժեք հարմարավետություն և կայունություն անգամ ամենաակտիվ պարահրապարակում, իսկ ինտեգրված (և այդպիսով անտեսանելի) փականը լրացնում է նրա կատարելությունը։
![]() |
Այստեղ առաջնահերթությունը տրված է ոճին, և Frederique Constant-ը թույլ չի տալիս, որ որևէ բան խանգարի դրան։ ՚՚Թևնոց-ժամացույցը՚՚ ամբողջությամբ պատված է ՚՚Clou de Paris՚՚ նախշով՝ անփայլ և փոքրիկ հղկված քառակուսիներով, որոնցից յուրաքանչյուրի վերին հատվածը փայլեցված է։ Կենտրոնում տեղակայված է նրբագեղ թվատախտակը՝ միայն երկու սլաքով, որոնք մեղմորեն սահում են մակերեսի վրա՝ ցուցադրելով ժամերն ու րոպեները։ |
Ժամանակակից միտումներին համահունչ՝ Frederique Constant-ը ուշադրության կենտրոնում է պահել միներալ թվատախտակների վերադարձը, որոնք ներկայացված են նոր Classics Manchette մոդելների մի մասում։ Առաջին տարբերակը փայլում է մալախիտի կանաչով՝ լցված տարբեր երանգների խաղով։ Երկրորդը ընտրում է օնիքսի բացարձակ սևը, որը կլանում է գրեթե ողջ լույսը՝ հնարավորություն տալով երկու նուրբ, հայելային փայլով մշակված սլաքներին հանդես գալ իրենց ամբողջ շքեղությամբ։ |
![]() |
Մյուս երկու տարբերակները հանդես են գալիս արմատապես այլ՝ մոնոխրոմ լուծումներով։ Փայլեցված պողպատե թևնոց-ժամացույցի համար առաջինը ընտրում է 158 շողշողուն ադամանդների բյուրեղային փայլը, իսկ երկրորդը՝ անփայլ արծաթագույն թվատախտակը՝ հռոմեական թվանշաններով, ստեղծելով ժամագործական նրբաճաշակ ոգի։
Բոլոր մոդելներն էլ աշխատում են նույն քվարցային FC-200 կալիբրով, որի մարտկոցի կյանքը հասնում է 60 ամսվա՝ հինգ տարի անսպառ glam-rock փայլ ձեր դաստակին։ Ժամանակն է համարձակ լինելու։