ՄՈՒՏՔ
captchaimg
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ
Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:
captchaimg
Գրանցվիր
Էջի մասին տեղեկատվություն
Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորը անդունդում՝ DEFY EXTREME DIVER-ի և DEFY REVIVAL DIVER-ի հետ

09 Jul 2025

1969 թվականից ի վեր ZENITH-ի DEFY հավաքածուն դարձել է անսասան ուժի և ճշգրտության խորհրդանիշ։ Այն հայտնի էր որպես ժամանակի սեյֆ անունով՝ շնորհիվ իր ամուր կառուցվածքի և մեխանիզմը ապահով պահելու կարողության: DEFY-ն արագ դարձավ դիմացկունության չափանիշ։ Նրա ամենանշանավոր տարբերակներից մեկը DEFY Diver A3648-ն էր, որը հայտնի էր նաև որպես DEFY Plongeur՝ իսկական պրոֆեսիոնալ սուզման ժամացույց՝ 600 մետր ջրակայունությամբ և պտտվող շրջանակով։

2024-ին ZENITH-ը վերահաստատեց իր նվիրվածությունը ծայրահեղ ցուցանիշներին՝ ներկայացնելով ժամանակակից DEFY Extreme Diver-ն ու վերակենդանացնելով այդքան ցանկալի A3648 մոդելը։ Այսօր երկու այս բացառիկ ժամացույցներն էլ վերածնվել են՝ ներկայանալով արտասովոր ՚՚Ստվերային՚՚ տարբերակներով, որոնք ստեղծվել են մանրամասնությամբ մշակված տիտանից, որը միահյուսում է անցյալի ոգին ժամանակակից համարձակ դիզայնի հետ։ Այս խորհրդավոր ու զուսպ կերպարով ժամացույցները հատուկ են ձևավորված այն արկածախնդիրների համար, ովքեր պատրաստ են իջնելու ամենախոր անդունդները։

DEFY Extreme Diver-ն ու DEFY Revival Diver-ը կոչված են նվաճելու ամենադժվար ջրային խորությունները։ Դրանք կերտված են թեթև, սակայն ապշեցուցիչ ամուր տիտանից, իսկ նրանց անկյունավոր DEFY պատյանները ամբողջությամբ մշակված են այնպես, որ ստանան նուրբ անփայլ երանգ և ընդգծեն ճարտարապետական խիստ գծերը՝ ստեղծելով յուրօրինակ կերպար։ Չնայած նրանց մուգ երանգներն ու զուսպ կառուցվածքը ստեղծում են տեխնիկական նրբագեղության զգացողություն, վառ դեղին շեշտադրումները էներգիա են հաղորդում՝ դարձնելով այս ժամացույցները ոչ միայն տպավորիչ, այլև խիստ գործնական։

 

DEFY Extreme Diver: Նախագծված է խորության համար, ստեղծված ծայրահեղ պայմանների համար

DEFY Extreme Diver-ը, որը հանդիսանում է ZENITH-ի 1969 թվականի DEFY ժամացույցների ժամանակակից հետնորդը, նախագծված է ամենադժվար ստորջրյա պայմանների համար: Պատրաստված լինելով 42.5 մմ տիտանե պատյանից, այս մոդելն աչքի է ընկնում իր տեսքով՝ լինելով միևնույն ժամանակ և՛ գեղագիտական, և՛ կատարյալ։ Տասներկուանկյուն ֆիքսված հիմքի վրա տեղադրված է սև կերամիկական միակողմանի պտտվող շրջանակ, որը լիովին պատված է Super-LumiNova նյութով՝ օպտիմալ ընթեռնելիության համար նույնիսկ ամենամութ պայմաններում։ Նրա ճշգրիտ աշխատանքը երաշխավորված է, իսկ եզրագծված անկյունները հեշտացնում են շրջանակի պտտեցումը նույնիսկ ձեռնոցներով։

Նախատեսված լինելով սուզվելու համար, այս ժամացույցն ունի տպավորիչ 600 մետր ջրակայունություն և ունի հելիումի արտահոսքի փական, ինչպես նաև պտուտակով փակվող գլխիկ, որը պաշտպանված է կողային պաշտպանիչ տարրերով։ Աստղային նախշով սև թվատախտակը համալրված է C1 Super-LumiNova ցուցիչներով և սլաքներով, որոնք ընդգծված են վառ դեղին շեշտադրումներով և ապահովում են տեսանելիությունը թույլ լուսավորության պայմաններում:

Արտասովոր տեխնիկական ձեռքբերում նման ջրակայունությամբ ժամացույցի համար՝ ZENITH-ն ընտրել է թափանցիկ հետևի պատյան, որը բացում է տեսանելիություն դեպի El Primero 3620 ավտոմատ մեխանիզմը։ Այս ժամացույցի տրամաչափը աշխատում է ժամում 36,000 հաճախականությամբ, իսկ երկկողմանի լարման համակարգը ապահովում է 60 ժամ էներգիայի պաշար։ 

DEFY Extreme Diver մոդելին լրացնում են տիտանից պատրաստված գոտին, ինչպես նաև երկու փոխարինելի գոտիների տարբերակները։ Առաջինը ամուր սև ռետինե գոտին է՝ Cordura էֆեկտի հյուսվածքով և ծալվող փականով։ Երկրորդը՝ սև և դեղին գործվածքից պատրաստված գոտին է՝ դասական փականով։ Ինտեգրված արագ փոփոխման մեխանիզմի շնորհիվ, գոտիների փոփոխությունը կատարվում է ակնթարթորեն՝ առանց որևէ գործիքի անհրաժեշտության։

DEFY Revival Diver: ժառանգության վերածնունդ՝ տիտանի մարմնավորմամբ

1969 թվականի DEFY A3648 ժամացույցի վերածնունդը դարձավ DEFY Revival Diver մոդելը, որը վինտաժային հմայք է բերում ժամանակակից դարաշրջան՝ մուգ, 37 մմ տիտանե պատյանով: Մնալով հավատարիմ DEFY-ի դիզայնին, պահպանվել է տասնչորս կողմանի շրջանակը, որն այժմ տեղադրված է տիտանից պատրաստված կլոր, միակողմանի պտտվող շրջանակի վրա և հագեցած է դեղին երանգով շափյուղա ներդիրով: 

Ինչպես ժամանակակից տարբերակը, այնպես էլ DEFY Revival Diver ժամացույցն ունի մինչև 600 մետր (կամ 1969 ոտնաչափ) ջրակայունություն՝ նուրբ հղում DEFY հավաքածուի ստեղծման տարեթվին։

Սև-դեղին համարձակ թեման փոխանցվում է նաև թվատախտակին, որտեղ մուգ սև մակերեսը կենդանացվում է դեղին շեշտադրումներով սլաքների և րոպեների ցուցիչի վրա: Ժամերի և րոպեների սլաքները պատված են սպիտակ Super-LumiNova-ով՝ ապահովելով պարզություն և տեսանելիություն ամենամութ խորություններում:

 

DEFY Revival Diver ժամացույցն աշխատում է ավտոմատ Elite 670 մեխանիզմով, որը ցուցադրում է ժամերը, րոպեները, վայրկյանները և ամսաթիվը։ Զարմանալի է, սակայն նույնիսկ 600 մետր ջրակայունության և կոմպակտ չափսերի պայմաններում, այս մոդելը համալրված է թափանցիկ հետևի կափարիչով՝ հնարավորություն ընձեռելով հիանալու մեխանիզմի աշխատանքով։ 4 Հց հաճախականությամբ աշխատող Elite 670 մեխանիզմն ապահովում է մինչև 50 ժամ էներգիայի պաշար։ 

Ժամացույցը համալրված է հայտնի Gay Frères ոճի գոտիով, որը պատրաստված է թեթև տիտանից։ Այս լուծումը բարձրացնում է կրելու հարմարավետությունը, իսկ տիտանից պատրաստված ծալվող փականը ապահովում է ամուր ու նրբաճաշակ հպում։

Վերջին նորությունները

News
News News
News
    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը