ՄՈՒՏՔ

captchaimg

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ

Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:

captchaimg

Գրանցվիր

Էջի մասին տեղեկատվություն

Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Classique 5177 և Classique 7787՝ Պլատինի և Grand Feu էմալի տիեզերական ներդաշնակություն

05 Nov 2024

Հավատարիմ մնալով հավաքածուի ժամանակակից ոգուն՝ Classique 5177-ը և Classique 7787-ը միավորում են երկու ազնիվ նյութերի՝ պլատինի և Grand Feu էմալի փայլը՝ համադրված երկու փորձարկված ինքնալար մեխանիզմների՝ 777Q և 591DRL կալիբրների տեխնիկական բարձր վարպետության հետ։

Classique՝ պլատինի և Grand Feu էմալի հավերժական համադրություն
Աչք շոյող գույնի՝ փայլուն մոխրագույնի շնորհիվ պլատինը հաճախ շփոթում են սպիտակ ոսկու կամ արծաթի հետ: Սակայն պլատինն առանձնանում է այլ բնական միներալներից և երկաթի համաձուլվածքներից քաշով, ճկունությամբ, ինչպես նաև բարձր մագնիսականության ու կոռոզիայի նկատմամբ դիմադրողականությամբ։ Պատահական չէ, որ այս ազնիվ մետաղը համարում են հավերժության խորհրդանիշ։ Այն նաև հիպոալերգիկ է և ունի զգալի քաշ։

Ֆունդամենտալ մաքրություն
Բացառիկություն հաղորդող սև Grand Feu էմալով պատված նոր Classique մոդելներն առանձնանում են հարթ և համաչափ մակերեսով։ Դրանք զարդարված են Breguet-ի արաբական թվերով և արծաթի փոշուց պատրաստված նուրբ ժամանակաչափով, որը ստեղծում է գրավիչ հակադրություն։ Հակադրությունն ավելի են ընդգծում ժամը, րոպեն և վայրկյանը ցույց տվող ռոդիումապատ, լուսնաձև դետալով սլաքները։ Ժամացույցի իսկությունը երաշխավորելու համար, 18-րդ դարի ժամագործների սովորույթներին համապատասխան, թվատախտակի վրա դրոշմված է Breguet-ի գաղտնի ստորագրությունը. 7787 մոդելում այն կենտրոնի աջ կողմում է, 5177-ում՝ կենտրոնից մինչև ժամը 6-ը ընկած տարածքում։

591 DRL կալիբր՝ իրական ճշգրտություն
Այս մեխանիզմը, որն աշխատում է 4 Հց հաճախականությամբ և ունի 221 բաղադրիչ, ապահովում է 38 ժամ էներգիայի պաշար: Նրա ռոտորը պատրաստված է 22 կարատ ռոդիումապատ ոսկուց և զարդարված է ձեռագործ «գարու հատիկ» նախշերով: Լուսնի փուլերի ցուցադրումը կատարվում է բացառիկ ճշգրտությամբ՝ 29.5303498 օր՝ ի տարբերություն այս տիպի բարդ մեխանիզմների դեպքում առաջարկվող 29.5 օրերի, և հետևաբար, ավելի մոտ է լուսնի իրական պտույտի 29.53058888 օրերին: Տարբերությունն այդպիսով սահմանափակվում է մեկ օրով՝ 348.7 տարին մեկ անգամ:

 

777 Q կալիբր՝ էական դիմադրողականություն
Աշխատելով ստանդարտ 28,800 տատանումներ/ժ հաճախականությամբ՝ 237 բաղադրիչներից հավաքված մեխանիզմն ապահովում է մինչև 55 ժամ էներգիայի պաշար: Այն ներառում է սիլիկոնե հարթ հավասարակշռության զսպանակ, որը պաշտպանում է ժամացույցը մաշվածությունից, կոռոզիայից և մագնիսականությունից՝ մի տեխնիկա, որ Montres Breguet-ը ներդրել է դեռևս 2006 թվականին: Ժամացույցի 18 կարատ ոսկուց ռոդիումապատ ռոտորը զարդարված է ձեռքով փորագրված «աստղազարդ խճանկար» նախշով և բացառիկ դիզայնով, որը համահունչ է դրա վրա փորագրված «Breguet. հատուկ թողարկում» բառերին:

 

Վերջին նորությունները

News
News News
News
    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը