ՄՈՒՏՔ

captchaimg

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ

Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:

captchaimg

Գրանցվիր

Էջի մասին տեղեկատվություն

Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
captchaimg

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Chopard-ը օգտագործելու է 100% Էթիկական ոսկի

03 Apr 2018

Chopard-ը ժամագործության և զարդարվեստի ոլորտն առաջնորդում է խոշոր և եզակի հայտարարությամբ.
 2018թ.-ի հուլիսից Chopard-ն իր ժամացույցների և զարդերի համար օգտագործելու է  100% "Էթիկական"
ոսկի

Որպես ընտանեկան բիզնես, կայունությունը միշտ եղել է հիմնական արժեք, և այսօր ավելի քան 30 տարվա տեսլականի կուլմինացիան ակնհայտ է:

Baselworld ժամագործության և զարդարվեստի ցուցահանդեսին հավաքված լսարանի առջև Chopard-ի համանախագահներ Caroline և Karl-Friedrich Scheufele-ները նկարագրեցին  ինչպես են կարողացել հասնել այս կարևորագույն փուլին:

Chopard "Էթիկական" ոսկի

Chopard-ը  Էթիկական ոսկին (Ethical Gold) սահմանում է որպես պատասխանատու, բնապահպանական և սոցիալական միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանող աղբյուրներից ձեռք բերված ոսկին:
 Սկսած այս տարվա հուլիսից Chopard-ի ոսկու մատակարարումը կլինի այս 2 աղբյուրներից.
1.     SBGA(Swiss Better Gold Association) –ի մաս կազմող փոքր ծավալով հանքերի թարմ հանված արտեզյան  ոսկիները:
2.    RJC Chain of Custody ոսկին, RJC –ի կողմից սերտիֆիկացված վերամշակողներից:

Karl Friedrich Scheufele-ը` Chopard-ի համանախագահը մամլո ասուլիսի ժամանակ ասաց. "Մենք չափազանց հպարտ ենք, որ կարող ենք ասել, 2018թ.-ի հուլիսից մեր ոսկին գնվելու է միայն պատասխանատու աղբյուրներից":  
Chopard-ի տեսլականն է հնարավորինս մեծացնել արտեզյան ոսկու գնումների ծավալը: Այսօր Chopard-ը Fairmined ոսկու ամենամեծ գնորդն է: "Սա համարձակ պարտավորություն է, բայց մենք պետք է գործենք, եթե ցանկանում ենք մեր բիզնեսը հնարավոր դարձնող մարդկանց կյանքում փոփոխություն անել":

 

"Մենք կարողացել ենք հասնել սրան, որովհետև ավելի քան 30 տարի առաջ զարգացրել ենք ուղղահայաց արտադրություն և ներդրումներ ենք արել բոլոր արհեստների զարգացման մեջ`սկսած սեփական ձուլարանի ստեղծմամբ դեռևս 1978թ. -ին, մինչև ոսկերիչների և ժամագործների հմտությունների բարձրացմանը":

Caroline Scheufele-ը` Chopard-ի համանախագահը և ստեղծարար տնօրենը շարունակեց. "Իրական լյուքսը ստեղծվում է միայն այն դեպքում, եթե դու գիտես քեզ մատակարարող շղթայի իդենտիֆիկացիան, և ես շատ հպարտ եմ մեր ոսկու մատակարարման ծրագրով: Որպես ապրանքանիշի ստեղծարար տնօրեն, հպարտորեն մեր հաճախորդների հետ կիսում եմ յուրաքանչյուր զարդի պատմությունը և գիտեմ` նրանք նույնպս հպարտությամբ կկրեն այն։":

 

Վերջին նորությունները

News
News News
News
    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը