Եթե նայեք Style Avenue-ի փայլուն ցուցափեղկերին, ապա կարող եք վստահորեն ասել, որ զարդերից յուրաքանչյուրը եզակի է և անկրկնելի: Ընկերությունը համադրում է դասական շքեղության մասնիկները, նոր միտումները և նորաձևության համարձակ ուղղությունները: Դիզայներներն ու վարպետները ներդրել են անհատականություն ու բացառիկություն յուրաքանչյուր նմուշի մեջ: Ոսկի և արծաթ, մարջան և մարգարիտ, ոսկերչական կաուչուկ և էմալային եզակի մակերեսներ, բնական կաշի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր. այս բոլորը ֆանտաստիկ կերպով խառնվում են միմյանց հետ` միացնելով գծերն ու մակերեսները: