

Տարիների ընթացքում Ponte Vecchio Gioielli-ն արտահայտել է իր ուրույն անհատականությունը: Վերջինիս ստեղծագործական ոգին նկատվում է յուրաքանչյուր դետալում՝ սկսած լոգոտիպի ոճական պարզությունից՝ որը ներկայացնում է Ponte Vecchio-ի երեք կամարները: Օգտագործվել է «sgriffatura» տեխնիկան՝ որը մի հին պերֆորացիա է՝ հորինված Բենվենուտո Սելլինիի կողմից, ով փորձել է թանկարժեք քարերի վրա փայլ ավելացնել: Ապրանքանիշը այդ տեխնիկան դարձրել է իր սեփականը՝ վերաիմաստավորելով այն իրեն հատուկ հպումով: Ի վերջո, յուրաքանչյուր օղակի աղեղի ելուստը զարդերին պարգևում է արտաքին տեսքի յուրօրինակ բալանս և եզակի է դարձնում Ponte Vecchio Gioielli-ի բոլոր նմուշները: