

1775թ.-ին Աբրահամ Լուի Բրեգեի կողմից հիմնադրված Breguet ժամագործական տունը իր ուրույն տեղն է գրավում ժամագործության ոլորտում: Ճանաչվելով իր ժամանակի ամենաարդյունավետ գյուտարարներից մեկը, զարգացնելով տուրբիոնը, gong զսպանակը, pare-chute հակահարվածային մեխանիզմը և Breguet-ի բալանսային զսպանակը, Լուի Բրեգեն ճանաչում է ստացել եվրոպական մի շարք թագավորական պալատներում իր ստեղծարար մտքի և տաղանդի շնորհիվ: Ներկայումս Breguet-ի հմուտ մասնագետները շարունակում են ստեղծել արվեստի եզակի գործեր, որոնք վկայում են ապրանքանիշի հարուստ պատմության մասին: