Տվյալները ոչ լիարժեք են: Կրկին փորձեք:

Ժամացույցներ Զարդեր Աքսեսուարներ

Անհատականացված

Ձեռագործ փորագրություններ ու անհատականացված ժամացույցներ

Բացահայտիր անհատականացված ակնեղենի, պարագաների և ժամացույցների աշխարհը Chronograph խ/ս-ի և բարձրակարգ ապրանքանիշների հետ։ Անձնավորի՛ր քո ոճն ու թանկարժեք իրերը։

Chronograph խ/ս-ի կողմից տրամադրվող որակյալ ծառայությունը հաճախորդներին տալիս է անհատական մոտեցում և իսկական փորձառություն՝ սկսած առաջին խորհրդատվությունից և վերջացրած աշխարհահռչակ ապրանքանիշների կողմից ստեղծված վերջնական արտադրանքով, որն ապահովում է ձեռագործ ժամացույցի յուրօրինակության և անհատականության ճիշտ համադրություն։

Ժամագործական առաջատար ընկերությունները կարողանում են զարդարել ժամացույցի յուրաքանչյուր մասը, որտեղ որ դա տեխնիկապես հնարավոր է՝ անկախ ընտրված նախշից ու փորագրման տեխնիկայից։ Ուստի հաճախ են զարդարվում ժաացույցի թվատախտակները, եզրագծերն ու աղեղները։ Յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի անհատականացնել իր ժամացույցը որոշակի զարդանախշերով և դրան եզակիություն հաղորդել։

 Փորագրելու առումով ժամացույցի կամ ակնեղենի անհատականացման հնարավորություններն անսահման են. պարզ տեքստ, անվան սկզբնատառեր կամ ծննդյան թվեր, իսկ ժամացույցների պարագայում դեկորատիվ նախշերն ու պատկերային փորագրությունները հնարավոր տարբերակներից և թեմաներից ընդամենը մի քանիսն են։

Գեղեցկությունը կատարյալ տեսք ունենալը չէ, այլ՝ սեփական անհատականության հռչակումը։