ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ
Ժամանակի ընթացքում մաշվածության հետքերը վերացնելու նպատակով Chronograph խանութ-սրահն առաջարկում է ծառայություններ և մշտական սպասարկում՝ երկարեցնելու Ձեր ժամացույցի կյանքը:
Առաջարկվող ծառայությունների ցանկ՝
- Մարտկոցի փոխարինում
- Ժամացույցի շղթայի չափսի փոփոխություն և կարգավորումներ
- Ուլտրաձայնային մաքրում
- Գոտիներ և շղթաներ
- Ջրադիմակայունության թեստավորում
![]() |
ՄԱՐՏԿՈՑԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Chronograph խ/ս-ից գնված ժամացույցների մարտկոցի փոխարինումն իրականացվում է անվճար*: Ջրադիմակայունության թեստն իրականացվում է մարտկոցի տեղադրման ժամանակ՝ հայտնաբերված թերությունները շտկելու համար: |
ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՇՂԹԱՅԻ ՉԱՓՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Chronograph խանութ-սրահի ժամագործը կկարգավորի ժամացույցի շթայի չափը, անկախ նրանից, թե որտեղից եք գնել այն: Խանութ-սրահից գնված ժամացույցների համար այս ծառայությունն անվճար է: |
![]() |
![]() |
ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ Գերժամանակակից սարքավորման միջոցով լիարժեք կմաքրվեն ժամացույցի շղթան և ճարմանդները: |
ԳՈՏԻՆԵՐ և ՇՂԹԱՆԵՐ Chronograph խանութ-սրահն առաջարկում է գոտիների և շղթաների լայն ընտրանի: Խանութ-սրահում բացակայող ցանկացած տարբերակ կարող եք պատվիրել մեր վաճառքի թիմի միջոցով: |
![]() |
![]() |
ՋՐԱԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ Միջադիրների և կնիքների փոխարինումն ու մշակումը կապահովեն Ձեր ժամացույցի ջրադիմացկունությունը: |
ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Եթե ինչ-որ պատճառով ժամացույցը չի աշխատում, Chronograph խ/ս-ի ժամագործը կվերանորոգի այն՝ օգտագործելով միայն բնօրինակ պահեստամասեր:
Մենք առաջարկում ենք վերանորոգման հետևյալ ընդարձակ ծառայությունները՝
- Մեխանիկական ժամացույցի ապամագնիսականացում
- Հիմնովին վերանորոգում
- 5 կետից բաղկացած ստուգում
![]() |
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՊԱՄԱԳՆԻՍԱԿԱՆԱՑՈՒՄ Եթե մեխանիկական ժամացույցը խաթարվել է մագնիսական դաշտի ազդեցության պատճառով, անվճար կանցկացվի թեստ և, անհրաժեշտության դեպքում, կկիրառվի հակադարձ մագնիսական դաշտ՝ վերականգնելու ժամացույցի նորմալ աշխատանքը: |
ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Վերականգնեք ժամացույցի բնօրինակ գործարանային տեխնիկական տվյալները և երկարեցրեք դրա կյանքը քանդմամբ մաքրման, վերահավաքման և ժամացույցի ժամաչափման աշխատանքի բարելավման միջոցով: Գրեթե բոլոր մեխանիկական ժամացույցները պահանջում են ամբողջական զննում յուրաքանչյուր 3-5 տարին մեկ անգամ՝ կախված ապրանքանիշի տեխնիկական տվյալներից: |
![]() |
5 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՍՏՈՒԳՈՒՄ
5 կետից բաղկացած անվճար ստուգումը ներառված է ժամացույցների բոլոր տեսակի վերանորոգումների մեջ:
5 կետից բաղկացած ստուգումը ներառում է՝
- Ջրադիմակայունության ստուգում
- Էլեկտրական սարքերից առաջացող և ժամաչափման վրա ազդող մագնիսականության թեստ
- Գոտու ասեղի զննում և փոխարինում անհրաժեշտության դեպքում
- Շղթաների զննում և պտուտակների ձգում կամ փոխարինում անհրաժեշտության դեպքում
- Ժամացույցի մաքրում փափուկ շորով
ԱՆՎՃԱՐ* մարտկոցի տեղադրում, եթե ժամացույցը ձեռք է բերվել Chronograph խանութ-սրահից
*Անվճար կարելի է օգտվել տարին մեկ անգամ