ՄՈՒՏՔ

ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ

Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ստորև մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր գաղտնաբառը և գրանցման տվյալները փոխելու մասին հարցումը ձեզ կուղարկվեն էլ. փոստով:

Գրանցվիր

Էջի մասին տեղեկատվություն

Ծնն. *
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ
Պետք է լինի 8 կամ ավելի նիշ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mille Miglia Racing Colours

20 Mar 2018


Racing in style

Rosso Corsa, Speed Silver, British Racing Green, Vintage Blue և Speed Yellow: Սրանք տարբեր երկրներին հատկացված մրցաարշավի գույններն են: Chopard-ի և Mille Miglia-ի համագործակցության 30 տարելիցի առթիվ ժամագործական տունը ներկայացնում է նոր հավաքածուն` յուրահատուկ թվատախտակներով 5 ժամացույցները` Mille Miglia Racing Colours: Chopard-ի վերաթողարկված պատմական հավաքածուն մրցաարշավորդների և կոլեկցիոներների համար է: Հավաքածուն նվիրված է ավտո-մրցաարշավի ոսկե դարին և  Mille Miglia բացառիկ մրցաշարին, որը լայն ճանաչում ունի որպես  “la corsa la più bella del mondo” (աշխարհի ամենագեղեցիկ մրցաարշավը):

 

Գործիքակազմը

Ժամագործական տան սիրահարները հրնարավորություն ունեն առաջարկվող 5 գույներից ընտրել արտաքինին կամ մեքենայի գույնին համապատասխանող թվատախտակով ժամացույցը:
Mille Miglia Racing Colours 42 մմ տրամագծով chronograph ժամացույցները արտադրվել են յուրաքանչյուր գույնը  300 սահմանափակ քանակով: 1 ժամում 28,800 տատանում (vibration) ունի և COSC սերտիֆիկացված է` ապահովելով 42 ժամ լարման պաշար:

 

Ջրադիմացկունություն և լյումինեսցենտային

Չնայած Mille Miglia-ն անցկացվում է չոր եղանակին, չի կարելի բացառել անձրևելու հավանականությունը, և 50մ (water resistance) ջրադիմացկունության ցուցանիշը շատ կարևորվում է: Անձրևային պայմաներում միջին արագությունը նվազում է և մրցարշավորդները վերջնագիծը հատում են գիշերը: Այս դեպքերում լյումինացված սլաքներն օգնում են մրցակիցներին հետևել ժամանակին առանց ուշադրությունը ճանապարհից շեղելու:  
Նոր Mille Miglia Racing Colours հավաքածուն խորհրդանշում է կրողի կիրքը  մրցաշավներին և դասական մեքենաներին, որն իրական ջենթլմեն վարորդները կրում են մինչև կյանքի վերջ:

Վերջին նորությունները

    chronograph.am կայքում մենք օգտագործում ենք քուքիներ: Օգտագործելով այս կայքը, Դուք հանաձայնվում եք մեր Cookie քաղաքականությանը