Հիմնադրված 1755 թ.-ին՝ Vacheron Constantin ապրանքանիշը համարվում է աշխարհում ժամացույց արտադրող ամենահին ընկերություններից մեկը, որը բարեխղճորեն շարունակում է պահպանել իր հպարտ ժառանգությունը՝ փոխանցելով ժամագործության կատարելությունը և «Belle Haute Horlogerie» արվեստը՝ արհեստավարժ վարպետների միջոցով: Ապրանքանիշը ստեղծում է ժամացույցներ` եզակի տեխնիկական և գեղագիտական ձեռագրերով, որն իր մեջ ներառում է արհեստագործության և դիզայնի ձևավորման գերբարձր մակարդակ: Vacheron Constantin-ը կյանքի է կոչում իր անզուգական ժառանգությունը և նորարարական ոգին իր՝ Patrimony, Traditionnelle Métiers d’Art, Overseas, Fiftysix և Historiques առանցքային հավաքածուների միջոցով: